Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին ենթակետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14.3-րդ հոդվածի 9-րդ մասով և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի թիվ 2/փ-20 եզրակացությունը.
1. Վայք համայնքի Զառիթափ բնակավայրի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նպատակային նաշանակության (հողատեսքերը՝ արոտավայր) 10-022-0226-0019 կադաստրային ծածկագրով 2.8014 հա մակերեսով հողամասից 2.78010292 հա մակերեսով հողամասը, 10-022-0226-0016 կադաստրային ծածկագրով 30.3837 հա մակերեսով հողամասից 18.46852236 հա մակերեսով հողամասը և 10-022-0225-0035 կադաստրային ծածկագրով 11.4032 հա մակերեսով հողամասից 9.54588971 հա մակերեսով հողամասը փոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության ընդերքի օգտագործման համար տրամադրված հողերի:
2. Վայք համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: