Այսօր: Հինգշաբթի, 30 Մարտի 2023թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 73
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՄԱԺՈՂՈՎ
2023,Մարտ 27 - Ապրիլ 7
ԱՃՈՒՐԴ
2023,Մարտ 24 - Ապրիլ 26
Ուշադրություն... կայքի այցելուներին...
2021,Հունիս 29 - 2023,Հունիս 29
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՄՈՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԸ
2018,Հուլիս 3 - 2035,Հուլիս 31

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
13.03.23 ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՎԱՅՔԻ ԲՈՒԺԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ ԷՐ ԱՅՑԵԼԵԼ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏ Մ․ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
  Մարտի 10-ը անակընկալ օր էր «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ-ում: Կանանց միջազգային օրվա առթիվ կին աշխատակիցներին շնորհավորելու էին եկել Վայք համայնքի ղեկավարն ու համայնքի ներկայացուցիչներ:«…Հարգելի կանայնք՛, շնորհակալություն եմ հայտնում աշխատանքային նվիրումի, բարձր պատասխանատվության և բարեխիղճ գործունեության համար՝ կարևորելով յուրաքանչյուրիդ ներդրումն ու ջանքերը՝ համայնքում առողջապահության ոլորտն առավել արդյունավետ դարձնելու համար, մաղթում եմ քաջառողջություն, ընտանեկան երջանկություն, մասնագիտական նոր ձեռքբերումներ՝ ի նպաստ մեր երկրի զարգացմանն ու առաջընթացին» . իր խոսքում նշեց համայնքի ղեկավար Մ. Մաթևոսյանը:Այցելությունը մեկ նպատակ ևս ուներ: Համայնքապետ Մ. ... Մանրամասն
13.03.23 ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԳԱՎԱԹԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ՎԱՅՔԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՈՒՄ
Ավարտվեց բասկետբոլի գարնանային գավաթի առաջնությունը։1- ին տեղ գրավեց Վայքի Մանկապատանեկան մարզադպրոցի թիմը2 - րդ տեղը Բարձրունու միջնակարգ դպրոցի թիմը3 - րդ տեղը Վայքի հիմնական դպրոցի թիմը։Մարզադպրոցի ողջ անձնակազմը խորին շնորհակալություն է հայտնում Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանին ։Շնորհակալություն <<Ես Վաքեցի եմ >> խմբին առաջնությանը հովանավորելու համար։Շնորհակալություն ՎՄՍԿ - ի տնօրեն Արմինե Սաֆարյանին և պարուսույց Լիլիթ Նազարյանին մեր միջոցառումներն ավելի գեղեցկացնելու համար։Շնորհակալություն Սուսաննա Կոստանյանին և Լևոն Բադալյանին մշտապես մեր կողքին լինելու համար։Շնորհակալություն Ազատեկի դպրոցի տնօրեն Կարեն Ղազարյանին, ՎՀԴ ի տնօրեն Հովիկ Մնացականյանին ,Գնդեվազի դպրոցի տնօրեն ... Մանրամասն
08.03.23 ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐՏԻ 8-Ի ԿԱՊԱԿՑՈԻԹՅԱՄԲ
 Սիրելի՛ կանայք, մայրեր և աղջիկներ
Սրտանց ու ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ: Մայրության և գեղեցկության տոնին թող իրականան ձեր բոլոր նվիրական իղձերն ու ցանկությունները, թող հաջողությունները միշտ ուղեկցեն ձեզ՝ հպարտանալու առիթներ ընձեռելով ձեր ընտանիքներին ու գործընկերներին:
Թող հավերժ ձեր ուղեկիցը լինեն կանացի անմար հմայքը, անսահման բարությունն ու պայծառ ժպիտը:
20.02.23 ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՕՐԸ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
Փետրվարի 19-ը Հայաստանում և ողջ աշխարհի հայերի համար  կրկնակի տոն է: Այդ օրը մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է,  իսկ  2008թ-ից  նաև գիրք նվիրելու օրը: Մեծն Թումանյանն  այսօր կդառնար 151 տարեկան: Վայք համայնքը՝ իր 15 բնակավայրերով նույնպես ամեն տարի մասնակից է լինում տոնական միջոցառումներին՝ դեռ մանուկ հասակից երեխաներին ծանոթացնելով Թումանյանի բանաստեղծությունների, պոեմների, քառյակների, բալլադների, պատմվածքների ու հեքիաթների հետ։  Տոնական միջոցառումները ներառում են հրապարակային ընթերցանություններ, և իհարկե ընձեռնում են  հնարավորություն գիրք նվիրել միմյանց՝  ընթեցանության կարևոր արժեքը ժամանակի արագընթաց զարգացումների մեջ պահպանելու չկորցնելու ... Մանրամասն
16.02.23 ԻՐԱԶԵԿՈՒՄ
Վայք համայնքի հարգելի բնակիչներ։ Տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀՀ կառավարության պետական աջակցության ծրագրի շրջանակում 2023 թվականի գյուղատնտեսական տարվա համար մեկնարկել է ապահովագրության պայմանագրերի կնքման գործընթացը:Խաղողի, ծիրանի և դեղձի գարնանային ցրտահարությունից ապահովագրելու ժամկետը ավարտվում է փետրվարի 27-ին:Ծրագրի պայմաններին մանրամասն կարող եք ծանոթանալ Էկոնոմիկայի նախարարության www.mineconomy.am կամ Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալության www.aina.am պաշտոնական կայքերից։Մարզում գյուղատնտեսության ապահովագրության պայմանագրեր կնքում են հետևյալ ապահովագրական ընկերությունները՝1. <<Ռոսգոսստրախ - Արմենիա>> ապահովագրական ՓԲԸ2. <<Ինգո Արմենիա>> ապահովագրական ... Մանրամասն
15.02.23 ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԸ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Տյառնընդառաջը Հայաստանում ամենատարածված տոներից է։ Փետրվարի 13-ի երեկոյան, երբ եկեղեցական օրացույցի համաձայն՝ երեկոյան ժամերգությունից հետո փոխվում է օրը, սկսվում է Տյառնընդառաջի տոնը: Երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է Անդաստանի կարգ՝ աշխարհի չորս ծագերի, արտերի և այգիների օրհնություն, ինչը նշանավորում է ձմռան ավարտն ու գարնանամուտը։ Այնուհետև եկեղեցիների կանթեղներից վերցված օրհնված կրակով եկեղեցիների բակերում վառվում են տոնական խարույկները։ Իսկ արդեն փետրվարի 14-ի առավոտյան մատուցվում է Սուրբ Պատարագ։ Ավանդույթի համաձայն, Վայք համայնքում ևս ամեն տարի՝ փետրվարի 13–ին նշվում է Տյառնընդառաջը։

14.02.23 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Համայնքում մշակաբույսերի արտադրության խթանման նպատակով համայնք է ներկրվելու ռուսական արտադրության ազոտական պարարտանյութ՝ (սելիտրա)
✅Պարարտանյութի արժեք՝ 12500 ՀՀ դրամ:
🔰Գումարների հավաքման վերջնաժամկետը մինչև ս/թ–ի մարտի 10-ն է, որը կարող եք վճարել Վայքի համայնքապետարանում կամ բնակավայրերի գյուղապետարաններում:
✅Հարցերի դեպքում զանգահարել՝ ⤵️
093-79-97-24 077-79-11-60
13.02.23 ՇԱԽՄԱՏԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

 Փետրվարի 11–ին  Վայք համայնքի Վայք քաղաքի մշակույթի տանը  կայացել է  շախմատի մանկապատանեկան բաց առաջնությունը, որին մասնակցում էին Վայք, Եղեգնաձոր և Ջերմուկ համայնքների շախմատասեր երեխաները։  Շնորհակալ ենք շախմատի մարզիչ և առաջնության գլխավոր մրցավար Լևոն Հովսեփյանին՝  բարձր մակարդակի մրցույթ կազմակերպելու համար։ Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին հերթական փորձ ձեռք բերելու համար և իհարկե շնորհավորում ենք նաև հաղթողներին՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ։

1 2 3 4 5 6 7


Բոլորը
Վայքի ավագանու հերթական նիստ
Ինչպես դիմել համայնքապետարան
Ավագանու նիստերի հեռարձակում
Վայք համայնքի ավագանու նիստ
Ներդրումներ Վայք խոշորացված համայնքում
Վայքի ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 208
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner