Հնագիտության պատմության մեջ Վայքի այսօրվա բնակատեղին հիշատակվել է Սոլյան անունով: Դա հավանական է , սկիզբ է առել 17-18-րդ դարերից: Խորհրդային իշխանության հաստատումից հետո , 1920թ. դեկտեմբերի 17-ին , Վայոց ձոր գավառը համարվեց որպես մեկ վարչական միավոր և կոչվեց Քեշիշքենդի շրջան՝ համանուն շրջկենտրոնով: Շրջանն ուներ երկու ենթաշրջան՝ Քեշիշքենդի և Փաշալուի / պատմական Փշոնք, այժմ՝ Զառիթափ/: 1924թ. մարտի 3-ին Վայոց ձորը վերաբաժանվեց երկու շրջանների՝ Քեշիշքենդի և Փաշալուի: 1936 թ. հոկտեմբերի 15-ին Քեշիշքենդի շրջանը վերանվանվեց Միկոյանի, Փաշալուն՝ Ազիզբեկովի անուններով: 1951թ. գարնանըՎայոցձորի երկու շրջանները խոշորացվեցին՝ վերանվանվելով Ազիզբեկովի շրջան: Հայկ. ԽՍՀ Գերագույն խորհրդի 1956թ. հոկտեմբերի 12-ի հրամանագրով շրջանները ևս մեկ անգամ ապախոշորացվեցին: Մեր շրջանի համար որպես կենտրոն ընտրվեց Սոլյան նախկին բնակատեղին, որը նորից կրեց Ազիզբեկովի անունը՝ ստանալով քաղաքատիպ ավանի կարգավիճակ: Բնակիչների պահանջով Հայկ. ԽՍՀ Գերագույն խորհուրդը իր 1990թ. հունվարի 23-ի թիվ 1701/11 հրամանագրով շրջկենտրոնը անվանվեց հինավուրց պատմական անունով՝ Վայք: Մինչև 1604 թվականը բնակավայրում բնակվել են տեղաբնակներ: 1604 թ. մեծ գաղթի ժամանակ տեղաբնակները տեղափոխվել են Պարսկաստան: 1828թ. Պարսկաստանի Խոյ և Սալմաստ գավառներից սերունդները վերադարձել են Վայքի տարածաշրջան:
Վայք խոշորացված համայնքը վերակազմավորվելէ 2021 թվականիդեկտեմբերի 5-ին կայացած Վայք համայնքի ավագանու ընտրության արդյունքում՝ Վայոց ձորի մարզի Վայք և Զառիթափ համայնքների, Ջերմուկ համայնքից Հերհեր ու Կարմրաշեն բնակավայրերի միավորմամբ: Ներկայումս Վայք խոշորացված համայնքում ընդգրկված են 16 բնակավայրեր ( Վայք քաղաքային և Զառիթափ, Ազատեկ, Փոռ, Մարտիրոս, Սերս, Բարձրունի, Գոմք, Խնձորուտ, Նոր Ազնաբերդ, Զեդեա, Արին, Սարավան, Արտավան, Հերհեր, Կարմրաշեն գյուղական բնակավայրեր):
ԱՆՁՆԱԳԻՐ
ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Վայոց Ձորի մասին առաջին տեղեկությունները հիշատակվում են պատմահայր Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» գրքի էջերում` Վարդանանքի հերոսապատման կապակցությամբ հիշատակելով Հովսեփ Վայոցձորցի կաթողիկոսի մասին` որպես ազատագրական շարժման ղեկավարներից մեկին, որը հանդիսանալով Մեսրոպ Մաշտոցի առաջին աշակերտներից` Վայոց Ձորում է բացել այդ տարածքի առաջին դպրոցը: Ըստ VII դարի «Աշխարհացույցի»` Վայոց Ձորը սահմանակից է եղել արևելքից` Արցախի Վայկունք և Սյունյաց Ծղունք, արևմուտքից` Այրարատի Արած, Ործաձոր, հյուսիսից` Սյունյաց Գեղարքունիքի և Սոդի, հարավից` Այրարատի Շարուր գավառներին: Վենետիկյան միաբանության կարկառուն դեմք, մեծ ազգագրագետ Հայր Ղևոնդ Ալիշանը Վայոց Ձորի անվան ծագումնաբանությունը կապում է ահեղ երկրաշարժի հետ, որը տևել է 40 օր` «Երկիրն ահեղ դողոցով անդունդներից բարձրանում էր վեր և այնտեղ, իբր ծովի ալիք, փշրվում էր: Լեռները տապալվում էին, պատերը հիմքից քանդվում, տուն ու գեղեցիկ ապարանքները բնակիչների համար դառնում էին գերեզման: Կտրվում էին աղբյուրները, կորչում էին գետերը, գետինն ամեն տեղ դողում էր: Մարդկանց ձայնը լսվում էր անդունդներում և սգում «Վայոց Ձոր», որտեղ կորան 10000 մարդ, այդ պատճառով էլ կոչվեց Վայոց Ձոր»:
(Ալիշան Մ.Հ.Հ. Ղևոնդեան «Սիսական» տեղագրություն)
Հայտնի չէ, թե Վայոց Ձորը Ուրարտական-Այրարատյան պետության կազմում եղել է թե ոչ, բայց հայտնի է, որ հայկական պետականության ամենավաղ ժամանակներից հանդիսացել է նրա անբաժան գավառներից մեկը:Վայոց Ձորը իր տարածքով տարբեր դարաշրջաններում տարբեր իշխանական ենթակայություն է ունեցել: Հայտնի է, որ Այրարատյան (Ուրարտական) թագավորությանժամանակ, Քրիստոսիցառաջ ( Ք.ա.) 11-րդդարում, եղելէԵրվանդունիների, իսկՔ.ա 2-րդդարիվերջինմտել է Արտաշեսյան թագավորության մեջ: Տարբեր թվերին եղել է Սյունիքի, Հայկական Մարզպանության, 990-991 թթ. Անիի թագավորության, իսկ 12-13-րդ դդ. Զաքարյանների իշխանության ներքո: Մինչև թուրքական ցեղերի տիրապետությունը կազմում էր Օրբելյան և Պռոշյան իշխանների սեփականությունը: Նախասովետական շրջանում` 1850 թ. սկսած մտնում էր Երևանի նահանգի Շարուր-Դարալագյազի գավառի մեջ: Այստեղ սովետական կարգերը հաստատվել են 1921թ-ին: 1921-29թ-ին մտնում էր Դարալագյազի գավառի մեջ։
Վայքը գտնվում է Արփա գետի աջ ափին Եղեգնաձոր-Ջերմուկ խճուղու վրա, հարթավայրում, Երասխ ե/կ-ից 75կմ, իսկ Երևանից 139կմ հեռավորության վրա: Ձգվում է մոտ 1.5կմ երկարությամբ: Կլիման չորային է, հր և հս պատած է լեռներով, շրջակայքում կան անտառներ:
Արտավան
1.Միջմարզային ճանապարհի վերակառուցում 6,5 կմ
2.Գյուղամիջյան ճանապարհների վերանորոգում 2,7 կմ
3.Ոռոգման ջրի ներքին ցանցի կոռուցում
4.Ջերմոցի վերակառուցում
5.Խմելու ջրի կապտաժների վերանորոգում և ցանկապատում
6.Դաշտամիջյան ճանապարհների վերանորոգում
7.Փողոցային լուսավորության Էլեկտրոլամպերի համալրում - 5 հատ
Զեդեայի հիմնական դպրոց
1.Գունավոր տպիչ
2.Համակարգիչ
3.Պահարան/դասասենյակների/ 5 հատ
4.Աթոռ համակարգչի - 5 հատ
5.Բազմաֆունկցիոնալ տպիչ
Facebook
Location on Google Maps
YouTube