Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 77-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով և հիմք ընդունելով Վայք համայնքի տարածքում հողերի վարձակալության և կամ կառուցապատման մրցութային հանձնաժողովի 21.10.2025թ-ի թիվ 1 արձանագրությունը.
1․ Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող՝ համայնքի տարածքում հողերի վարձակալության տրամադրման մրցութային հանձնաժողովի կողմից ներկայացված ներքոհիշյալ հողամասերը վարձակալության իրավունքով տրամադրելու նպատակով հայտարարել մրցույթ, մրցույթի օր նշանակել սույն թվականի նոյեմբերի 25-ը։
1.1 Հերհեր բնակավայրի տարածքում գտնվող 10-028-0149-0132 և 10-028-0167-0028 կադաստրային ծածկագրերով, 600.0հա և 230.0 հա մակերեսներով և Արին բնակավայրի տարածքում գտնվող 10-009-0110-0003 կադաստրային ծածկագրով, 170.0 հա մակերեսով, գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսքերը.
1.2 Նոր Ազնաբերդ բնակավայրում գտնվող ընդամենը 80.87302հա (61.03826հա, 8.38338հա և 11.45138 հա), (կադաստրային ծածկագրեր՝ 10-034-0541-0001, 10-034-0120-0001 և 10-034-0117-0001) մակերեսով (հողատեսքը՝ այլ), Խնձորուտ բնակավայրում գտնվող ընդամենը 36.486696 հա (0.78074հա, 1.30293հա, 7.05299հա, 1.49567հա, 1.29226հա, 0.918096հա, 0.49987հա, 1.37492հա, 3.31613հա, 18.14132հա և 0.31177 հա), (կադաստրային ծածկագրեր՝ 10-026-0140-0008, 10-026-0140-0005, 10-026-0103-0074, 10-026-0103-0076, 10-026-0140-0007, 10-026-0143-0394, 10-026-0103-0077, 10-026-0140-0004, 10-026-0143-0395, 10-026-0105-0026, և 10-026-0140-0006) մակերեսով (հողատեսքը՝ վարելահող), Խնձորուտ բնակավայրում գտնվող ընդամենը 2.74255 հա, (կադաստրային ծածկագիր՝ 10-026-0103-0075) մակերեսով (հողատեսքը՝ խոտհարք), Նոր Ազնաբերդ բնակավայրում գտնվող ընդամենը 0.7744 հա (0.49348հա և 0.28092հա), (կադաստրային ծածկագրեր՝ 10-034-0122-0004 և 10-034-0122-0006) մակերեսով (հողատեսքը՝ խոտհարք), Խնձորուտ բնակավայրում գտնվող ընդամենը 841.09972 հա (18.51845հա,13.36338հա, 22.38666հա, 39.72528հա, 142.87468հա, 133.83587հա, 137.90916հա և 332.48624հա), (կադաստրային ծածկագրեր՝ 10-026-0104-0001, 10-026-0136-0043, 10-026-0603-0001, 10-026-0141-0001, 10-026-0102-0001, 10-026-0143-0397, 10-026-0103-0078 և 10-026-0140-0001) մակերեսով (հողատեսքը՝ արոտավայր), Նոր Ազնաբերդ բնակավայրում գտնվող ընդամենը 13.23471 հա (4.6436հա, 1.44275հա, 0.75595հա, 1.50192հա, 2.49691հա և 2.29358հա), (կադաստրային ծածկագրեր՝ 10-034-0119-0095, 10-034-0121-0013, 10-034-0119-0092, 10-034-0121-0012, 10-034-0116-0009 և 10-034-0119-0096) մակերեսով (հողատեսքը՝ վարելահող):
1.3 Զառիթափ բնակավայրի տարածքում գտնվող 10-022-0238-0061 կադաստրային ծածկագրով, 0.91032հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայրը.
2. Հաստատել վարձակալության իրավունքով տրամադրման մրցույթի հայտարարության տեքստը` համաձայն հավելվածի:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: