30.05.25
ՀՈՒՆԻՍԻ ՄԵԿԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
|
Սիրելի վայքեցիներ ✅️Հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Վայք քաղաքում տեղի կունենան մի շարք միջոցառումներ։ 🔹️Ժամը 10։30-ին` Վայքի մշակույթի տան մեծ դահլիճում տեղի կունենա համերգ։ 🔹️11։30-ից Վայքի Մշակույթի տան դիմացի և Վայքի Մանկապատանեկան Ստեղծագործության Կենտրոնի հարակից այգում կշարունակվեն տոնական միջոցառումները։ 🐯 Մուլտհերոսներ ⛲️Շատրվաններ 🎨 Կավճանկարչություն 🍨 Պաղպաղակ 💃 Երգ ու պար Սիրով սպասում ենք😊 Հարգանքով` Վայքի համայնքապետարան
|
|
23.05.25
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Սիրելի՛ շրջանավարտներ Շնորհավորում եմ բոլորիդ այս գեղեցիկ և հիշարժան օրվա՝ դպրոցական ուսումնառությունն ավարտելու կապակցությամբ: Այսօր կրթօջախներում հնչող վերջին զանգը մեծ խորհուրդ ունի, այն ավետում է ձեր մուտքը դեպի մեծ կյանք, դեպի ինքնադրսևորման, գործունեության նոր ասպարեզներ: Վստահ եմ, որ դպրոցական տարիներին ստացած գիտելիքներով հարստացած ձեր ունակություններն ու կարողությունները, իբրև մեր պետության արժանի քաղաքացիներ, ի սպաս կդնեք երկրի, համայնքի տնտեսության ամենատարբեր ոլորտներում` նպաստելով պետականության հիմքերի ամրապնդմանն ու հզորացմանը: Դուք եք լինելու նոր հաղթանակների կերտողը: Ուժ և կարողություն ձեզ, մտքի թռիչք և արարման ամուր կամք:Մաղթում եմ, որ ձեր կյանքի ճանապարհը լինի լուսավոր ...
Մանրամասն |
|
20.05.25
ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ
|
Բնակավայրերում շարունակվում են փողոցային լուսավորության բարելավման աշխատանքները։ Մարտիրոս, Բարձրունի, Խնձորուտ, Սերս և Նոր Ազնաբերդ բնակավայրերերի փողոցային լուսավորության հին, վնասված լամպերը փոխարինվել են նոր սերնդի՝ Լեդ լուսավորման համակարգերով։
|
|
20.05.25
ՎԱՅՔԻ ԳՐԱԴԱՐԱՆԸ ՀԱՄԱԼՐՎԵԼ Է ՆՈՐ ԳՐՔԵՐՈՎ
|
Վայքի համայնքային գրադարանը համալրվեց 500 անուն գրքով։ Newmag-ը շարունակում է իր եզակի նախաձեռնությունը՝ նվիրաբերելով համայնքային գրադարաններին նոր ու ժամանակակից գրքեր։ Տեսանյութը հետևյալ հղումով https://www.facebook.com/reel/676815541917525
|
|
09.05.25
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Մ․ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ 80-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ
|
Սիրելի հայրենակիցներ Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս մայիսի 9-ի` Հաղթանակի օրվա առթիվ: Մայիսի 9-ը մեզ համար ամենաթանկ ու նվիրական տոներից մեկն է, որը խորհրդանշում է հայ ժողովրդի անկոտրում կամքն ու հաղթական ոգին։ Հայրենական մեծ պատերազմում մեր պապերի տարած հաղթանակը պատմական է, որը ձեռք է բերվել նաև հայ ժողովրդի զավակների, հարյուր հազարավոր շարքային մարտիկների ու զորահրամանատարների շնորհիվ։ Հաղթանակ, որը մեր ժողովրդի համար տնտեսական ու մշակութային առաջընթացի նոր սկիզբ հանդիսացավ։ Պատմությունը բազմիցս ապացուցել է, որ միայն միասնության արդյունքում մարդկությունը կարող է պայքարել սպառնացող վտանգների, պատերազմների, ահաբեկչության և մարդու իրավունքների ոտնահարման դեմ։Շնորհավորում եմ ...
Մանրամասն |
|
02.05.25
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ Մ․ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
|
Հարգելի դիմորդներՏեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 17-ի թիվ 449-Ն որոշման հղումը` https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=205805 ,հավելված 2-ով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում «Բուժական գործ» մասնագիտությամբ սահմանված է 47 նպատակային ուսուցման տեղեր` մասնավորապես Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի, Լոռու, Վայոց ձորի, Տավուշի և Սյունիքի մարզերին տրամադրվել է հնգական, իսկ Կոտայքի մարզին՝ երկուական տեղ:Վերոգրյալ մասնագիտությամբ 2025-2026 թթ.-ի ուսումնական տարվա առկա ուսուցմամբ անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով ընդունելության քննությունների նպատակային ուսուցման տեղերի մրցույթին մասնակցելու համար դիմորդները սահմանված ...
Մանրամասն |
|
30.04.25
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆԵՐԲՆԱԿԱՎԱՅՐԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՈՒՄ
|
Ավարտվել է ևս մեկ մասշտաբային ծրագիր Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում` Վայքի հանայնքապետարանի հետ համատեղ, ասֆալտապատվել են Վայք համայնքի սահմանամերձ Խնձորուտ և Նոր Ազնաբերդ գյուղերի ներբնակավայրային ճանապարհները։ Ընթացքի մեջ է Սերս և Բարձրունի գյուղերի ներբնակավայրային ճանապարհների ասֆալտապատումը։ Տեսանյութը հետևյալ հղումով https://www.facebook.com/100013619867828/videos/689806357035357
|
|
26.04.25
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Հարգելի՛ Վայք համայնքի քաղաքացիներ։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը նշում է քաղաքացու օրը։ Մեր երկրի ամենաթանկն ու կարևորը դուք եք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներդ։ Ձեր նվիրված աշխատանքով, եռանդով ու հայրենասիրությամբ է կերտվում մեր հայրենիքի ներկան ու ապագան։Մենք միասին ենք ստեղծում մեր համայնքի բարօրության և զարգացման ուղին` հաղթահարելով բազում դժվարություններ։Թող այս օրը լինի մի առիթ` ևս մեկ անգամ գնահատելու մեր քաղաքացիական պատասխանատվության կարևորությունը, մեր իրավունքներն ու պարտականությունները։ Միասին կառուցենք ավելի լուսավոր ու բարեկեցիկ Հայաստան, հզոր ու զարգացած Վայք։Սրտանց մաղթում եմ ձեզ քաջառողջություն, երջանկություն և ամենայն բարիք։ Թող խաղաղությունն ու համերաշխությունը ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 |