|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 դեկտեմբերի 2024 թվականի N 125-Ա |
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԹԻՎ 59-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գլխավոր քարտուղարի 2024 թվականի սեպտեմբերի 30-ի N 2292-Ա հրամանի համաձայն սույն թվականի հոկտեմբերի 9-ին Վայքի համայնքապետարանում կադրային գործի վարման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքները և Վայոց ձորի մարզպետի 2024 թվականի դեկտեմբերի 6-ի N 01/08.2/7813-2024 գրությունը․ 1․ Վայք համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 20-ի` ««Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայքի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկ ստեղծելու և «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայքի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 59-Ն որոշմամբ հաստատված հավելվածից հանել 29-րդ, 30-րդ և 63-րդ կետերը, 62-րդ կետից հանել «և (կամ) առանձնացված», 64-րդ կետից՝ «Աշխատակազմի առանձնացված uտորաբաժանումները, ինչպես նաև» բառերը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -8 ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄԽԻԹԱՐ ԱՎԱԳՅԱՆ ՀԱՅԿ ԿՈՍՏԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԿՈՍՏԱՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ՈՍԿԱՆՅԱՆ ԱՐՄԻՆԵ ԱՐԱՄՅԱՆ ԱՆՈՒՇ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ՀՐԱՉԻԿ ՋԱՆՈՅԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(44.24 Կբ)
|
|
(666.63 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|