Այսօր: Ուրբաթ, 14 Նոյեմբերի 2025թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 65
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 99-Լ
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 նոյեմբերի 2025 թվականի N 99-Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ «ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 3 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌևՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ, ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՍՑԵՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «Նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին»
N 515-Ն որոշումը

1Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքի «Վայք համայնքի թիվ 3 մանկապարտեզ»  համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Վայք համայնքի թիվ 3 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ։

2 Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքի «Վայք համայնքի թիվ 3 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի (նոր խմբագրություն)։

3 Սահմանել այաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքի «Վայք համայնքի թիվ 3 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի իրավաբանական հասցեն՝ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզ, Վայք համայնք, քաղաք Վայք, Ալավերդյան փողոց 54 շենք։

4 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


Կողմ -9

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ԱՎԱԳՅԱՆ ՀԱՅԿ

ԿՈՍՏԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԿՈՍՏԱՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ

ՈՍԿԱՆՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ԱՐԱՄՅԱՆ ԱՆՈՒՇ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ

ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ՀՐԱՉԻԿ

ՋԱՆՈՅԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(39.06 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner