Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 35
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 112-Լ
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 նոյեմբերի 2024 թվականի N 112-Լ

ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 19.01.2022 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 06-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼ ՊԱՇՏՈՆԻ ԵՆԹԱԽՄԲԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆԻՑ ԲԱՐՁՐ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի  մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ, 7-րդ մասերով և «Համայնքային ծառայության մասին» 26-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի պահանջներով․

1.Ուժը կորցրած ճանաչել Վայք համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայքի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների համար համայնքային ծառայության հավելավճար սահմանելու մասին» թիվ 06-Ա որոշումը:

2․ Հաստատել Վայքի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու համար հավելավճարի կիրառման կարգը և չափերը՝ համաձայն հավելվածի։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի դեկտեմբերի 1-ից:


Կողմ -9

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ԱՎԱԳՅԱՆ ՀԱՅԿ

ԿՈՍՏԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԿՈՍՏԱՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ

ՈՍԿԱՆՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ԱՐԱՄՅԱՆ ԱՆՈՒՇ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ

ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ՀՐԱՉԻԿ

ՋԱՆՈՅԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(297.89 Կբ)
(31.50 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner