Այսօր: Չորեքշաբթի, 4 Հոկտեմբերի 2023թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 77-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 77-Ն


Զեկ. ՌՈՄԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ

ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԶԱՏԵԿ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0,90042 ՀԱ, 0,15995 ՀԱ, 1,55685 ՀԱ, 1,14438 ՀԱ ԵՎ 0,80651 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՆԵՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին ենթակետին«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14.3-րդ հոդվածի 9-րդ կետին, Հայաստանի Հանրապետության  կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերիգլխավոր հատակագծերի մշակմանփորձաքննությանհամաձայնեցմանհաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն ու 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1920-Ն որոշման 64-րդ կետին համապատասխանհիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 05.04.2018 թ. թիվ 43 դրական եզրակացությունը,

1. Վայք համայնքի Ազատեկ բնակավայրում գտնվող 10-005-0112-0106, 10-005-0112-0110, 10-005-0112-0111, 10-005-0112-0112 և 10-005-0112-0083 կադաստրային ծածկագրերով 0,90042 հա, 0,15995 հա, 1,55685 հա, 1,14438 հա և 0,80651 հա մակերեսներով գյուղատնտեսական նշանակության հողամասերի (հողատեսքերը՝ այլ) նպատակային նշանակությունը փոխել որպես էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների նպատակային նշանակության հողերի:

2. Վայք համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԱՄՎԵԼ ԻԽՏԻԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 208
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner