Այսօր: Կիրակի, 24 Նոյեմբերի 2024թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
20.11.24 ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 Վայք համայնքի դպրոցներում և նախակրթական հաստատություններում իրականացվել են երեխաների իրավունքների վերաբերյալ իրազեկվածության միջոցառումներ՝ հատուկ ուշադրություն դարձնելով հոգեկան առողջության, մտավոր և տեսալսողական խնդիրներ ունեցող երեխաների իրավունքների վերաբերյալ իրազեկվածությանը։

18.11.24 ԽԱՏՈՒՏԻԿ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ԲԱՑՈՒՄԸ ԱՐՏԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
 Այսօր Արտավան գյուղում տեղի ունեցավ "Խատուտիկ" խաղահրապարակի պաշտոնական բացումը։Խաղահրապարակի ծրագրով Արտավանի կանայք շահեցին "Կանանց նախաձեռնություններ հանուն Վայք համայնքի բարօրության" ծրագրի դրամաշնորհային մրցույթում։ Նախաձեռնությունը ոգևորեց գյուղի ողջ բնակչությանը և բոլորն իրենց մասնակցությունն ունեցան բարեկարգման և նոր խաղային սարքերի տեղադրման աշխատանքներում՝ բնակավայրի վարչական ղեկավար Ատոմ Վարդանյանի գլխավորությամբ։Նախաձեռնությանը մեծ աջակցություն ցուցաբերեց Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանը՝ մասնավորապես դաշտի ցանկապատման հարցում, "Արտավան" բնապահպանական ՀԿ-ն տրամադրեց ևս մեկ ճոճանակ, իսկ հին խաղային սարքերի բարեկարգումն ու ներկումը, բատուտի, նստարանների, ծաղկամանների, աղբամանների ... Մանրամասն
11.11.24 ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԽԻԹԱՐ ՄԱԹևՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Հարգելի՛ հայրենակիցներ.   Տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորումը մեծ դեր ունեցավ համայնքների զարգացման գործում։ Ստեղծվեց մեծ թիմ ՝ համայնքների ղեկավարներից, ավագանիներից, համայնքային ծառայողներից բաղկացած, որոնց պատասխանատվությունից, նվիրվածությունից և աշխատելու պատրաստակամությունից է կախված համայնքի բնակիչների կյանքի որակի բարելավումը։ՏԻՄ համակարգը մշտապես կատարելագործման կարիք ունի, հետևաբար պետք է ամենօրյա ջանքեր ներդնենք արդյունավետ աշխատող ինստիտուտներ ունենալու համար: Միայն ապահով, բարեկեցիկ միջավայրով համայնքը կարող է ամուր հենարան լինել պետության համար և ամրացնել քաղաքացու՝ սեփական հողում ապրելու և արարելու ձգտումը:Որպես համայնքի ղեկավար ցանկանում եմ նաև կոչ անել ... Մանրամասն
06.11.24 ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
 ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք համայնքում իրականացվել են մի շարք ծրագրեր, որոնք ընդգրկել են մի քանի ուղղություններ՝ ճանապարհների ասֆալտապատում և բարեկարգում, մանկապարտեզի հիմնանորոգում, գյուղական բնակավայրերում ոռոգման ջրի համակարգերի արդիականացում և այլն։Վայք համայքի Զառիթափ մանկապարտեզ ՀՈԱԿ-ի առաջին մասնաշենքի հիմնանորոգումԾրագրի ընդհանուր արժեքը 63 866 200 դրամ է , համայքի մասնաբաժինը կազմում է 19 159 860 դրամ կամ 30 % , պետական աջակցությունը կազմում է 44 706 340 կամ 70 %։Աշխատանքները գրեթե ավարտված են։ Ծրագրի արդյունքում Վայք համայքի Զառիթափ մանկապարտեզՀՈԱԿ-ի առաջին մասնաշենքում ... Մանրամասն
05.11.24 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
   Վերլուծելով 2023 թվականին արձանագրված շմոլ գազով թունավորումների դեպքերն ըստ պատճառների, կարելի է փաստել, որ դրանց գերակշիռ մասն արձանագրվել է գազի ջրատաքացուցչի, գազի կաթսայի անսարքության, վատ օդափոխության, գազի վառարանի անսարքության, ազդանշանային սարքի անջատված լինելու պատճառով, նաև բնակչի անփութության հետևանքով:Շմոլ գազի թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս`Գազի հոտ զգալու կամ թունավորման նշաններ նկատելու դեպքում անմիջապես դուրս գալ մաքուր օդի և օդափոխել տարածքը, եթե տանը գազօջախ կա, անջատել այն, փակել գազի հոսքը դեպի տուն։Ոչ մի դեպքում ՉԱՆՋԱՏԵԼ հատուկ սարքերը, որոնք անջատում են գազը` օդում շմոլ ... Մանրամասն
04.11.24 ՍՈՒՐԲ ՏՐԴԱՏ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԵՐԱՕԾՈՒՄ
 Նոյեմբերի 3–ին Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցում Վայոց ձորի թեմի գերաշնորհ առաջնորդ՝ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի և Վայոց ձորի թեմի հոգևորականած դասի մասնակցությամբ կատարվեց Սուրբ Տրդատ եկեղեցու վերաօծման կարգ։
 Արարողությանը ներկա էին նաև Ազգային ժողովի պատգամավոր՝ Ս․ Բագրատյանը, Վայք համայնքի ղեկավար՝ Մ․ Մաթևոսյանը և այլ հյուրեր։
Կարգի ավարտից հետո Օրհնության գիր շնորհվեց վայքեցի բարերար՝ Արման Կոստանյանին եկեղեցու վերանորոգումը ստանձնելու համար։
04.11.24 ԲԱՐՁՐՈՒՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 196 ԱՄՅԱԿԸ
Նոյեմբերի 2–ին կայացավ Բարձրունու 196-րդ ամյակին նվիրված միջոցառումը։ Բազմաթիվ հյուրեր՝ արմատով Բարձրունցիներ եկել էին մասնակցելու գեղեցիկ կազմակերպած միջոցառմանը, որը հագեցած էր երգ ու պարով, համեղ հյուրասիրությամբ և տարբեր շոու ծրագրերով։ 
Ցանկանում ենք որ միշտ սահմաններդ լինեն անառիկ, միշտ մնաս անսասան ու կանգուն, ավելի ծաղկես ու ընդարձակվես մեր Բարձրունի։
01.11.24 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
,,ՀԱՅ֊ԼՈՒՐ,, Համահայկական օգնության կազմակերպության նախաձեռնությամբ՝ 2024թ–ի նոյեմբերի 9֊ին և10֊ին նախատեսված է առողջապահական, բուժ սպասարկման աջակցության նպատակով իրականացվող երկօրյա շրջիկ այց
Բժիշկ՝ Ալֆրեթ Ավագյանի (Վիրաբուժ,Սոնոգրաֆի մասնագետ) և Բժիշկ՝ Վիգեն Զարգարյան,( մանկաբուժ) ԱՄՆ մասնակցությամբ։
Խնդրում ենք առողջական խնդիրներ ունեցող
բնակիչներին մոտենալ իրենց բուժկետներին հետևյալ ժամանակացույցով։
 
09։11։2024 ժամը 10։00–ից
Բարձրունի, Սերս, Մարտիրոս
10։11։2024 ժամը 10։00–ից
Գոմք, Խնձորուտ, Նոր Ազնաբերդ
1 2 3 4 5 6 7


Բոլորը
Վայքի ավագանու հերթական նիստ
Ինչպես դիմել համայնքապետարան
Ավագանու նիստերի հեռարձակում
Վայք համայնքի ավագանու նիստ
Ներդրումներ Վայք խոշորացված համայնքում
Վայքի ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner