Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի «գ» ենթակետով և 22-րդ կետով՝ 1. Համաձայնություն տալ Վայք համայնքի Մարտիրոս բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն (վկայական՝ 10102022-10-0006) հանդիսացող 10-033-0006-0021 կադաստրային ծածկագրով հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման, մակերեսը՝ 0,006 հա) կառուցապատման նպատակով աճուրդային եղանակով օտարելու մասին Վայք համայնքի ղեկավարի առաջարկությանը․ հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 13 068 (տասներեք հազար վաթսունութ ) ՀՀ դրամ, քայլը՝ մեկնարկային գնի 10 տոկոսը:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |