Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>>, օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 3-րդ հոդվածի 1-ին կետով, ավագանին որոշում է՝ 1.Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Վայոց ձոր մարզի Վայք համայնքի Արին և Զառիթափ բնակավայրերի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում նախատեսված փոփոխությանը՝ ըստ որի նախատեսվում է բնակավայրերի վարչական տարածքներում գտնվող <<ՎԱՅՔԻ ՃՇՇ >> ՓԲԸ -ի կողմից վարձակալած 2.2798 հա /ծածկագիր 10-009-0111-0078/ և 3.0 հա /ծածկագիր 10-022-0294-0008/ արոտավայրերը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝ ընդերքօգտագործման հողերի գործառնական նշանակության /քարավազային խառնուրդ արդյունհանելու նպատակով/: 2.Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Վայոց ձոր մարզի Վայք համայնքի Զառիթափ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում նախատեսված փոփոխությանը՝ ըստ որի նախատեսվում է բնակավայրերի վարչական տարածքներում գտնվող ֆիզիկական անձի սեփականություն հանդիսացող 0.26 հա /ծածկագիր 10-022-0317-0019/ և 0.40 հա /ծածկագիր 10-022-0317-0018/ վարելահողերը փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման հողերի գործառնական նշանակության / հանգստյան գոտի կառուցելու համար/: 3.ՀՀ Վայոց ձոր մարզի Վայք համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: 4.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|