Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 82
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 33-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՌՈՄԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԻՆ ԵՎ ԶԱՌԻԹԱՓ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>>, օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ  կետով, Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 3-րդ հոդվածի 1-ին կետով, ավագանին որոշում է՝

1.Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Վայոց ձոր մարզի Վայք համայնքի Արին և Զառիթափ բնակավայրերի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում  նախատեսված փոփոխությանը՝ ըստ որի նախատեսվում է բնակավայրերի վարչական տարածքներում գտնվող  <<ՎԱՅՔԻ ՃՇՇ >> ՓԲԸ -ի կողմից վարձակալած  2.2798 հա /ծածկագիր 10-009-0111-0078/ և 3.0 հա /ծածկագիր 10-022-0294-0008/ արոտավայրերը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝  ընդերքօգտագործման հողերի գործառնական նշանակության /քարավազային խառնուրդ արդյունհանելու նպատակով/:
2.Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Վայոց ձոր մարզի Վայք համայնքի  Զառիթափ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում  նախատեսված փոփոխությանը՝ ըստ որի նախատեսվում է բնակավայրերի վարչական տարածքներում գտնվող  ֆիզիկական անձի սեփականություն հանդիսացող  0.26 հա /ծածկագիր 10-022-0317-0019/ և 0.40 հա /ծածկագիր 10-022-0317-0018/ վարելահողերը փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության՝  հասարակական կառուցապատման  հողերի գործառնական նշանակության
/ հանգստյան գոտի կառուցելու համար/:
3.ՀՀ Վայոց ձոր մարզի Վայք համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
4.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:



ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՌՈՄԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner