Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>>, օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության <<Քաղաքաշինության մասին >> օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի <<Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների կազմելու կարգը հաստատելու մասին>>, թիվ 1918 որոշմամբ հաստատված կարգի 10-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001թ. օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված <<Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի>> անդամների 10.11.2021թ. թիվ 229 դրական եզրակացությունը, ավագանին որոշում է՝ 1.Հայաստանի Հանրապետության Վայոց ձոր մարզի Վայք համայնքի Հերհեր բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 0.02417 հա /ծածկագիր 10-028-0167-0024/ այլ հողամասը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր գործառնական նշանակության /ինքնակամ կառուցված ջրաղացի օրինականացման նպատակով/: 2Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |