Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 36-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՌՈՄԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԶԱՏԵԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>>, օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ  կետով, Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 3-րդ հոդվածի 1-ին կետով, ավագանին որոշում է՝

1.Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Վայոց ձոր մարզի Վայք համայնքի Ազատեկ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում  նախատեսված փոփոխությանը՝ ըստ որի նախատեսվում է բնակավայրերի վարչական տարածքներում գտնվող  <<ԷՏ ՍՈԼԱՐ >> ՍՊԸ -ին  սեփականության իրավունքով պատկանող  1.55685 հա /ծածկագիր 10-005-0112-0111/ , 0.90042 հա /ծածկագիր 10-005-0112-0106/ և 1.14438 հա /ծածկագիր 10-005-0112-0112/ արոտավայրերը, խոտհարքը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի և  կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության՝ էներգետիկայի հողերի գործառնական նշանակության /արևային ֆոտովոլտային կայան կառուցելու համար/:
2.Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Վայոց ձոր մարզի Վայք համայնքի Ազատեկ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում  նախատեսված փոփոխությանը՝ ըստ որի նախատեսվում է բնակավայրի վարչական տարածքներում գտնվող  <<ԷՏ ՍՈԼԱՐ >> ՍՊԸ -ին  սեփականության իրավունքով պատկանող  0.80651 հա /ծածկագիր 10-005-0112-0083/ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական  նպատակային նշանակության հողատեսքը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի և  կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության՝ էներգետիկայի հողերի գործառնական նշանակության /արևային ֆոտովոլտային կայան կառուցելու համար/:
3.ՀՀ Վայոց ձոր մարզի Վայք համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
4.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՌՈՄԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner