Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով և «Տեղական տուրքերի ու վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածներին համապատասխան
1.Վայք համայնքի Վայք քաղաքի վարչական տարածքում գտնվող փողոցների մայթեզրերով բջջային և համացանցային կապերի համար նախատեսված մալուխների անցկացման ծառայության արժեք սահմանել 1մ-ի համար՝ 23 ՀՀ դրամ: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
|