Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 7-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 9-րդ մասով , Կառավարության 2021 թվականի հունիսի 17-ի «Գյուղատնտեսական նշանակության հողերը ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի փոխադրման դեպքերը սահմանելու մասին» N 987-Ն որոշման 14-րդ կետով. 1. Տալ համաձայնություն՝
1.1 Վայք համայնքի, Սարավան բնակավայրում գտնվող,համայնքային սեփականություն հանդիսացող, 10-039-0329-0026 կադաստրային ծածկագրով, 12.3 հա մակերեսով, գյուղատնտեսական նպատակային նշանակության (հողատեսքը՝ արոտավայր) հողամասի նպատակային նշանակությունը փոխել որպես էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ էներգետիկայի հողեր, արևային ֆոտովոլտային կայան կառուցելու նպատակով:
1.2 Վայք համայնքի, Սարավան բնակավայրում գտնվող,համայնքային սեփականություն հանդիսացող, 10-039-0329-0027 կադաստրային ծածկագրով, 12.0 հա մակերեսով, գյուղատնտեսական նպատակային նշանակության (հողատեսքը՝ արոտավայր) հողամասի նպատակային նշանակությունը փոխել որպես էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ էներգետիկայի հողեր, արևային ֆոտովոլտային կայան կառուցելու նպատակով:
2.Վայք համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |