Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության համակարգող նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի՝ «Համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների օրինակելի աշխատակարգերը հաստատելու մասին» N 12-Ն հրամանով հաստատված N 1 հավելվածի 8․4-րդ կետը, Վայք համայնքի ավագանու 14.06.2024 թ-ի թիվ 69-Ա որոշումը և ՀՀ Վայոց ձորի մարզպետի 2025 թվականի ապրիլի 29-ի N 01/08.2/2651-2025 գրությունը.
1․ Հաստատել Վայքի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար 2025 թվականի մայիսի 5-ից 7-ը անցկացվող մրցույթների հանձնաժողովի կազմը՝ համաձայն հավելվածի։
2․ Սույն որոշման առաջին կետում նշված հանձնաժողովի նիստերի տեխնիկական սպասարկումն իրականացնլու նպատակով լիազորված անձ նշանակել Վայքի համայնքապետարանի աշխատակազմի Ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի առաջատար մասնագետ Մերի Ղամբարյանին։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։