Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի հիման վրա, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 46-րդ, 48-րդ հոդվածներին և 76-րդ հոդվածի 3-րդ մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 43-րդ կետին համապատասխան՝
1.Վայք համայնքի Զառիթափ բնակավայրի 7-րդ փողոց, 14 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող մանկապարտեզի շենքը՝ 1041,2քմ. տարածքով և 0.50665 հա մակերես հողատարածքով, անհատույց օգտագործման հատկացնել «Զառիթափի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
|
|
|
|