Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 7-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 9-րդ մասով , Կառավարության 2021 թվականի հունիսի 17-ի «Գյուղատնտեսական նշանակության հողերը ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի փոխադրման դեպքերը սահմանելու մասին» N 987-Ն որոշման 9-րդ կետով, հիմք ընդունելով նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Ա.Գրիգորյանի 16.08.2023 թվականի թիվ 01/06-1-1/5626-23 գրությունը.
1.Վայք համայնքի Փոռ բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն համարվող 0,046 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի (հողատեսքը՝ արոտավայր) նպատակային նշանակությունը փոխել որպես բնակավայրերի (գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատում) նպատակային նշանակության հողերի:
2. Վայք համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
|
|