1. Վայք համայնքի սեփականություն հանդիսացող, Զառիթափ բնակավայրում գտնվող Արսեն Գևորգյանին պատկանող, 0,10 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի (գործառնական նշանակությունը՝ այլ) նպատակային նշանակությունը փոխել որպես բնակավայրերի (հողատեսքը՝ բնակելի կառուցապատում) նպատակային նշանակության հողերի:
2. Վայք համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|