Ղեկավարվելով ՀՀ կառավարության 14.10.2021թ. թիվ 1689-Ա որոշմամբ <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով և հիմք ընդունելով 16.08.2023թ. ՀՀՏԿԵՆ ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի թիվ 03/15/4279-2023 գրությունը 1.Տալ համաձայնություն ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի «Ջրառ» ՓԲ ընկերությանը ՀՀ Վայոց ձոր մարզի, Վայք համայնքի Բարձրունի բնակավայրում նոր կառուցված ինքնահոս ոռոգման համակարգն ամրացնելու, անհատույց օտագործման իրավունքով հանձնելու և նվիրաբերելու համար: 2.Վայք համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|