Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 685-699 հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահՄիրա Անտոնյանի 07.09.2025 թվականի թիվ AASW-75/25 գրությունը,
1.Վայք համայնքի Վայք քաղաքի Ալավերդյան փողոց, թիվ 15 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող Մանկական ստեղծագործության կենտրոնի տարածքից 62.4 քմ. մակերեսով տարածքը, անհատույց օգտագործման իրավունքով, 6 (վեց) տարի ժամկետով հատկացնել Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիային:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |