Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 01.06.2010թ. «Կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը» հաստատելու մասին» N 186-Ն հրամանով հաստատված հրահանգի 9-րդ կետի 2-րդ և 5-րդ ենթակետերով. 1․ Վայք համայնքի Սարավան բնակավայրի Սարալանջի 8 թաղամասում գտնվող և համայնքի կադաստրային քարտեզում որպես «անհայտ» քաղաքացու սեփականություն հաշվառված և իրավունք հաստատող որևէ փաստաթուղթ չունեցող 0,07204 հա մակերեսով հողամասը ճանաչել Վայք համայնքի սեփականություն։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորոդող օրվանից։ |