Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի «գ» ենթակետով և 22-րդ կետով՝ 1. Համաձայնություն տալ Վայք համայնքի Վայք քաղաքում գտնվող համայնքային սեփականություն (վկայական՝ 12092022-10-0011) հանդիսացող 10-003-0024-0344 կադաստրային ծածկագրով հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման, մակերեսը՝ 0,002 հա) բնակելի կառուցապատման նպատակով աճուրդային եղանակով օտարելու մասին Վայք համայնքի ղեկավարի առաջարկությանը․ հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 37 556 (երեսունյոթ հազար հինգ հարյուր հիսունվեց) ՀՀ դրամ, քայլը՝ մեկնարկային գնի 10 տոկոսը:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |