Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 5-րդ մասի 2-րդ պարբերությամբ և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 210-րդ և 216-րդ հոդվածներին համապատասխան՝ 1.Տալ համաձայնություն «ԷԴ ՍՈԼԱՐ» ՍՊ ընկերության կարիքների համար (էլեկտրահաղորդման գծերի անցկացման և շահագործման) Վայք համայնքի Ազատեկ բնակավայրի վարչական տարածքում՝ ծածկագիր՝ 10-005-0134- գտնվող 0,99700 հա մակերեսով հողամասի նկատմամբ սերվիտուտ սահմանելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի օգտագործման համար սահմանել վճար. սերվիտուտի պետական գրանցման պահից՝ տարեկան 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |