Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Վայք համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 13-ի «Վայք համայնքում սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրները լուծելու չափորոշիչները սահմանելու մասին» N 12-Ն որոշմամբ հաստատված կարգով և հիմք ընդունելով Վայք համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովելու հարցերի մշտական հանձնաժողովի թիվ 11 արձանագրությունը՝ 1․ Վայք համայնքի 2023 թվականի բյուջեի «Սոցիալապես անապահով անձանց աջակցություն» /4729/ հոդվածից դրամական օգնություն տրամադրել Վայք համայնքի հետևյալ բնակիչներին՝
.Հռիփսիմե Բագրատի Մաթևոսյան՝ 100 000 (հարյուր հազար) ՀՀ դրամ
.Մհեր Խաչիկի Խաչատրյան՝ 100 000 (հարյուր հազար) ՀՀ դրամ
.Արեգնազան Լուքսեմի Հովհաննիսյան՝ 30 000(երեսուն հազար) ՀՀ դրամ
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |