Այսօր: Չորեքշաբթի, 16 Հուլիսի 2025թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 114
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
16.07.25 ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԸ ՍԿՍՈՒՄ Է ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Վայք համայնքի հարգելի՛ բնակիչներՄասնակցային կառավարման մակարդակի բարձրացման, ինչպես նաև համայնքում որոշումների կայացման վրա բնակչի ունեցած ազդեցության աճի նպատակներով Վայքի համայնքապետարանը մեկնարկում է մասնակցային բյուջետավորման գործընթաց: Այս նպատակով Վայքի համայնքի ավագանու՝ 04 հունիսի 2025 թվականի N 56-Ա որոշմամբ նախատեսել է 3 000 000 (երեք միլիոն) ՀՀ դրամ գումար։ Վայքի համայնքի ղեկավարի՝ 2025 թվականի հունիսի 24-ի թիվ 181-Ա  որոշմամբ ստեղծվել է բյուջետավորման գործընթացի կառավարման հանձնաժողով, հաստատվել են վերջինիս լիազորությունները, աշխատակարգը, առաջարկ-նախագծերի ներկայացման հայտի և նախնական գնահատման աղյուսակի ձևաթղթերը, ինչպես նաև մասնակցային ... Մանրամասն
16.07.25 ՀՐԴԵՀԱՎՏԱՆԳ ԻՐԱՎԻՃԱԿ
Վայք համայնքի հարգելի բնակիչներ
📍 Հանրապետությունում ամառային եղանակին ջերմաստիճանի բարձրացման պատճառով անտառային և հարակից բուսածածկ տարածքներում մեծանում է հրդեհների առաջացման և տարածման վտանգը:
Հորդորում ենք
❌ Չնետել այրվող լուցկի, ծխախոտի մնացորդ
❌ Չայրել չոր խոտը
❌ Տարածքում չթողնել դյուրավառ հեղուկոտ լաթ, ապակու կտոր և այնպիսի իրեր, որոնք կարող են հանդիսանալ հրդեհի օջախի առաջացման պատճառ:
❗️ԱԻՆ նախարարությունը հորդորում է պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները, չստեղծել հրդեհավտանգ իրավիճակներ, ցուցաբերել առավել զգուշավորություն և զգոնություն:Հրդեհի օջախի հայտնաբերման դեպքում խնդրում ենք անհապաղ դիմել համայնքապետարան կամ զանգահարել 📞9️⃣1️⃣1️⃣:
16.07.25 ՈՒՍԱՆՈՂԻ ՏՈՒՆ
Սիրելի՛ մարզաբանակ ուսանողնե՜ր և դիմորդնե՜ր Ուսանողի տունը մեկնարկում է 2025-2026 ուս․ տարվա ընդունելությունը։ Եթե Երևանում սովորող մարզեցի ուսանող կամ դիմորդ ես, ապա այս հնարավորությունը հենց քեզ համար է։Ընդունվելով Ուսանողի Տուն հնարավորություն կստանաք՝ բնակվել հարմարվետ ու տեխնիկապես հագեցած Տանը։ բուհին զուգահեռ ստանալ-ոչ ֆորմալ կրթություն-փորձի փոխանակումներ-մասնակցել սեմինարների-այցելել տարբեր կազմակերպություններ-արշավել՝ բացահայտելով Հայաստանը ձեռք բերել որակյալ կապեր, նպաստել սեփական համայնքի ակտիվացմանը,Այսպիսով եթե Դու՝ մարզից ես /60 կմ և ավելի հեռավորության վրա գտնվող/ և սովորում ես Երևանի որևէ բուհի 1-ին կամ 2-րդ կուրսում, համոզված ես՝ առանց ... Մանրամասն
05.06.25 ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 Բարձրունի բնակավայրում ավարտվեցին  երկար սպասված ասֆալտապատման աշխատանքները։  Սահմանամերձ գյուղի բնակիչները շատ երկար էին սպասել այս օրվան։ Բարձրունին այսուհետ կունենա բարեկարգ և հարթ ճանապարհներ։ Ծրագիրը իրականացվում է Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում՝ Վայքի համայնքապետարանի հետ համատեղ։

Տեսանյութի հղումը՝
https://www.youtube.com/watch?v=2PQbbhma20Q&t=49s

04.06.25 ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ
✅Արին բնակավայրում ավարտվել են խմելու ջրագծի ներքին ցանցի հիմնանորոգման աշխատանքները։
💧Ջրագծի կառուցումը գյուղի առաջնային խնդիրներից էր, որը բարձրաձայնվել էր համայնքի ղեկավար Մ․ Մաթևոսյանի բնակավայր կատարած այցի շրջանակում։
01.06.25 Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանի շնորհավորական ուղերձը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ
 Սիրելի՛ երեխաներՇնորհավորում եմ Ձեզ այս գեղեցիկ, ուրախ տոնի առիթով։Ձեր անկեղծությունը և անմիջականությունը ջերմացնում են մեր սրտերը` լցնելով մեր հոգսաշատ առօրյան դրական լիցքերով, անհոգությամբ: Մանկությունը գունեղ է, անմեղ, ջերմ ու լուսավոր, որի մասին հիշողությունները ձեզ կուղեկցեն ողջ կյանքի ընթացքում։Յուրաքանչյուր երեխա պետք է շրջապատված լինի ընտանեկան սիրով, ջերմությամբ ու հոգատարությամբ։Ցավոք սրտի, մեր հասարակության մեջ կան նաև ընտանեկան ջերմության, պետության և հասարակության ամենօրյա հոգածության կարիք ունեցող մանուկներ, վստահեցնում եմ` մենք անելու ենք հնարավոր ամեն ինչ, որ ձեր մանկությունն ու հետագա կյանքն անցնեն խաղաղ երկնքի տակ՝ բարեկեցիկ և զարգացող Հայաստանում:Երեխաները մեր կյանքի ... Մանրամասն
30.05.25 ՀՈՒՆԻՍԻ ՄԵԿԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Սիրելի վայքեցիներ

 

✅️Հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Վայք քաղաքում տեղի կունենան մի շարք միջոցառումներ։

🔹️Ժամը 10։30-ին` Վայքի մշակույթի տան մեծ դահլիճում տեղի կունենա համերգ։

🔹️11։30-ից Վայքի Մշակույթի տան դիմացի և Վայքի Մանկապատանեկան

 Ստեղծագործության Կենտրոնի հարակից այգում կշարունակվեն տոնական միջոցառումները։

🐯 Մուլտհերոսներ

⛲️Շատրվաններ

🎨 Կավճանկարչություն

🍨 Պաղպաղակ

💃 Երգ ու պար

Սիրով սպասում ենք😊

 

Հարգանքով`

Վայքի համայնքապետարան

23.05.25 ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի՛ շրջանավարտներ Շնորհավորում եմ բոլորիդ այս գեղեցիկ և հիշարժան օրվա՝ դպրոցական ուսումնառությունն ավարտելու կապակցությամբ: Այսօր կրթօջախներում հնչող վերջին զանգը մեծ խորհուրդ ունի, այն ավետում է ձեր մուտքը դեպի մեծ կյանք, դեպի ինքնադրսևորման, գործունեության նոր ասպարեզներ: Վստահ եմ, որ դպրոցական տարիներին ստացած գիտելիքներով հարստացած ձեր ունակություններն ու կարողությունները, իբրև  մեր պետության արժանի քաղաքացիներ, ի սպաս կդնեք երկրի, համայնքի տնտեսության ամենատարբեր ոլորտներում` նպաստելով պետականության հիմքերի ամրապնդմանն ու հզորացմանը: Դուք եք լինելու նոր հաղթանակների կերտողը: Ուժ և կարողություն ձեզ, մտքի թռիչք և արարման ամուր կամք:Մաղթում եմ, որ ձեր կյանքի ճանապարհը լինի լուսավոր ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7


Բոլորը
Վայքի ավագանու հերթական նիստ
Ինչպես դիմել համայնքապետարան
Ավագանու նիստերի հեռարձակում
Վայք համայնքի ավագանու նիստ
Ներդրումներ Վայք խոշորացված համայնքում
Վայքի ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner