Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով և <<Տեղական տուրքերի և վճարների մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի պահանջներով 1.Հայաստանի Հանրապետության Քաղաքաշինության կոմիտեի կողմից Վայք համայնքի Գոմք բնակավայրի վարչական տարածքում գտնվող միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքների շինարարության թույլտվության տրամադրման համար սահմանել արտոնություն տեղական տուրքի զրոյական դրույքաչափի կիրառմամբ: 2.Քաղաքաշինության կոմիտեի կողմից Գոմք բնակավայրում կառուցվող դպրոցի շինարարական աշխատանքների ավարտը փաստագրելու և շահագործման թույլտվությունները ձևակերպելու համար սահմանել արտոնություն տեղական վճարի զրոյական դրույքաչափի կիրառմամբ: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրվանից: |