Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 46-րդ, 48-րդ հոդվածներով և 76-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 43-րդ կետով և հիմք ընդունելով Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանի 10.07.2025 թվականի թիվ Ե-107/25 գրությունը, 1.Վայք համայնքի Վայք քաղաքի Ալավերդյան փողոց, թիվ 54/2 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող տարածքը՝ 130,0 քմ. մակերեսով, անհատույց օգտագործման իրավունքով, անորոշ ժամկետով հատկացնել Մանկական զարգացման հիմնադրամին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |