Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ և 42-րդ կետերի պահանջներով. 1.Թույլատրել «Ազատեկ ՀԷԿ» ՓԲԸ-ին Վայք համայնքի Վայք քաղաքի ողջ երկայնքով ձգվող մայր ջրատար առվի մաքրման աշխատանքներին զուգահեռ հատել առվի ներսի և եզրերին աճած ծառերը և թփերը: 2.Ստացված վառելափայտը անհատույց հատկացնել համայնքի անապահով ընտանիքներին:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |