08.09.25
ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐ 2025
|
2025 թ–ի «Վայք համայնքի Մարտիրոս բնակավայրի III փողոցի հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրի շրժանակներում մեկնարկել են ճանապարհաշինարարական աշխատանքները, նույն ծրագրով նախատեսվում է նաև կառուցել նոր ոռոգման ջրի խողովակաշար, կոյուղի և ջրահեռացման համակարգ։
|
|
04.09.25
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ ՀԵՐՀԵՐ ԲՆԱԿԱՎԱՅՐ
|
Համայնքի ղեկավարը աշխատանքային այցով Հերհեր բնակավայրում էր։ Վարչական շենքում տեղի ունեցավ հանդիպում բնակիչների հետ, գյուղացիները հնչեցրեցին իրենց հուզող հարցերը։ Մտահոգիչ է այս պահին ոռոգման ջրի խնդիրը, Մ․ Մաթևոսյանը խոստացավ հնարավորինս արագ միջոցներ ձեռնարկել՝ ոռոգման ջուրը այգիներ հասցնելու համար։
|
|
04.09.25
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ ԶԱՌԻԹԱՓ ԲՆԱԿԱՎԱՅՐ
|
Համայնքի ղեկավար Մ․ Մաթևոսյանի գլխավորությամբ Զառիթափ բնակավայրում սկսվել է խմելու ջրագծի վթարային վիճակում գտնվող ակունքի ուսումնասիրություն՝ վերանորոգման նպատակով։
|
|
03.09.25
ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐ 2025
|
2025 թ–ի «Վայք համայնքի Գոմք, Զառիթափ, Արտավան, Սարավան, Ազատեկ, Արին, Փոռ, Զեդեա և Հերհեր բնակավայրերի փողոցների ասֆալտապատում» սուբվենցիոն ծրագրի շրժանակներում մեկնարկել են ճանապարհաշինարարական աշխատանքները։ Մեկնարկը տրվել է Զառիթափ բնակավայրից։ Ծրագրի արժեքը կազմում է 464 897 540 ՀՀ դրամ։
|
|
01.09.25
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԽԻԹԱՐ ՄԱԹևՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանի շնորհավորական ուղերձը՝ Գիտելիքի օրվա կապակցությամբՍիրելի աշակերտներ, հարգելի ուսուցիչներ և ծնողներ.Շնորհավորում եմ բոլորիդ սեպտեմբերի 1-ի՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա առթիվ:Սեպտեմբերի 1-ը բոլորիս համար առանձնահատուկ տոն է` հանդիսանալով մեր նոր սերնդի գիտելիքների, ապագայի երազանքների ճանապարհի սկիզբ։Գիտելիքի ձեռքբերումն ու հարստացումը մեր Հայրենիքի և համայնքի զարգացման և առաջընթացի կարևոր անկյունաքարերից մեկն է։Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, Ձեզ մաղթում եմ բարձր առաջադիմություն, իսկ մանկավարժներին, ում վստահված է սերունդների կրթության և դաստիարակության դժվարին գործը, հաջողություններ իրենց շնորհակալ աշխատանքում:Առանձնահատուկ շնորհավորում ...
Մանրամասն |
|
29.08.25
ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ
|
Բնակավայրերի բարեփոխումներին զուգահեռ համայնքում կատարվում են նաև այլ հրատապ խնդիրների վերլուծություններ։ Համայնքի ղեկավար Մ․ Մաթևոսյանի գլխավորությամբ Արին բնակավայրում սկսվել է խմելու ջրագծի վթարային վիճակում գտնվող ակունքի ուսումնասիրություն՝ վերանորոգելու նպատակով։
|
|
19.08.25
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ
|
Համայնքի ղեկավար Մ․ Մաթևոսյանի հերթական այցը Սարավան բնակավայրում էր, որտեղ ավարտին են մոտենում Սարալանջի խմելու ջրագծի խողովակաշարի մասնակի վերանորոգման աշխատանքները։
|
|
15.08.25
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ
|
 Համայնքի ղեկավար Մ․ Մաթևոսյանը աշխատանքային այցով գտնվում էր Զեդեա բակավայրում։ Բնակիչների հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք խնդիրներ՝ մասնավորապես բնակավայրի գլխավոր ճանապարհի, ոռոգման և խմելու ջրերի հասանելիության, ներքին ցանցերի հիմնանորոգման, տրանսպորտի և բնակիչներին հուզող այլ հարցեր...  Մ․ Մաթևոսյանը հանձնարարեց մոտակայում վերանորոգել վթարային վիճակում գտնվող ոռոգնան ջրի ավազանը, կառուցել ջրագիծ մինչև այգիներ։ Հատկանշական է, որ նախորդ տարիներին համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ՝ անձնական միջոցներով բարեկարգվել են հանդամիջյան անանցանելի ճանապարհները։ 2026 թ–ին նախատեսվում է բնակավայր տանող ճանապարհի ասֆալտապատումը, որն էլ կնպաստի գյուղի տնտեսության զարգացմանը։
|
|
1 2 3 4 5 6 7 |