ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով.
1.Վայք համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 12-ի թվով 11-րդ հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին /զեկուցող՝ Ա.Ղազարյան/: 2. Վայք համայնքի Վայք քաղաքի Ալավերդյան 54/2 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 112.4 քմ մակերեսով տարածքը Մանկական զարգացման հիմնադրամին անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու մասին /զեկուցող՝ Ռ.Մկրտչյան/: 3.Ծառերի էտման աշխատանքներին թույլտվություն տալու մասին /զեկուցող՝ Գ. Գևորգյան/: 4.Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին /զեկուցող՝ Ռ. Մկրտչյան/: 5.Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելուն համաձայնություն տալու, տարեկան վարձավճարի չափը և պայմանները սահմանելու մասին /զեկուցող՝ Ռ. Մկրտչյան/: 6.Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող հողատեսքերը համայնքային սեփականություն ճանաչելու և կադաստրային քարտեզում ուղղում կատարելու մասին/զեկուցող՝ Ռ. Մկրտչյան/: 7.Արտաբյուջետային հաշիվ բացելու մասին /զեկուցող՝ Ա.Հովսեփյան/: 8.Վայք համայնքի 2025-2026 թվականների սոցիալական ծրագիրը հաստատելու մասին /զեկուցող՝ Ն.Հովակիմյան/: 9.Զոհվածի ընտանիքին դրամական օգնություն տրամադրելու մասին /զեկուցող՝ Ն.Հովակիմյան/: 10.Դրամական օգնություն տրամադրելու մասին /զեկուցող՝ Ն.Հովակիմյան/: 11.Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրում «Փրեշիըզ Քոր» ՍՊԸ-ի կողմից օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնելուն նախնական համաձայնություն տալու մասին /զեկուցող՝ Գ. Գևորգյան/: 12.Ազատեկի և Զառիթափի վարչական տարածքներում «Փրեշիըզ Քոր» ՍՊԸ-ի կողմից օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնելուն նախնական համաձայնություն տալու մասին /զեկուցող՝ Գ. Գևորգյան/: 13.Վայքի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու համար Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին դիմելու մասին /զեկուցող՝ Ա. Ղազարյան/: 14.Վայք համայնքի ավագանու ութերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը և ժամը սահմանելու մասին /զեկուցող՝ Ա.Ղազարյան/:
|
|
|
|