Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգի» հիմքով և հիմք ընդունելով Վայք համայնքի ավագանու 03.07.2025 թվականի թիվ 63-Ա որոշումը.
1.Վայք համայնքի Սարավան բնակավայրում գտնվող, գյուղատնտեսական նպատակային նշանակությունից էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտներ նպատակային նշանակության փոխադրվող 5,46641 հա էներգետիկայի հողեր գործառնական նշանակության, 10-039-0307-0088 կադաստրային ծածկագրով հողամասը հասցեավորել՝ Վայք համայնք, գ. Սարավան, 5 հողամաս և ներկայացնել իրավունքի պետական գրանցման (հաշվառման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2025QPXSUY):
2.Դիմել ՀՀ կադաստրի կոմիտե` սեփականության իրավունքի գրանցման վկայական ստանալու համար:
3.Ֆինանսական բաժնին՝ կատարել համապատասխան վճարումներ:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: