1.Վայք համայնքի Զառիթափ բնակավայրում գտնվող, քաղաքացի Գագիկ Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող, ինքնակամ կառույցով ծանրաբեռնված 180,0 քմ շինության և 0.1 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի (հողատեսքը՝ արոտավայր) նպատակային նշանակությունը փոխել որպես բնակավայրերի (գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման) նպատակային նշանակության հողերի:
2. Վայք համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|