Այսօր: Հինգշաբթի, 31 Հոկտեմբերի 2024թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 18-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՌՈՄԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՎԱՃԱՌՔԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի հիման վրա, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի «գ» ենթակետին և 22-րդ կետին համապատասխան՝

1. Համաձայնություն տալ 

ա/ Վայք  համայնքի Վայք քաղաքի Ջերմուկի խճուղի 81/2 հասցեում գտնվող 10-003-0037-0045 կադաստրային ծածկագրով, համայնքային սեփականություն (վկայական՝ 18122023-10-0021, գաղտնաբառ՝ TW6Q8YPGUSC8) հանդիսացող հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման, մակերեսը՝ 0,035 հա)   հասարակական կառուցապատման նպատակով աճուրդային եղանակով օտարելու մասին Վայք  համայնքի ղեկավարի առաջարկությանը․ հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել  657 200( վեց հարյուր հիսունյոթ հազար երկու հարյուր) ՀՀ դրամ։

բ/ Վայք  համայնքի Վայք քաղաքի Ջերմուկի խճուղի 11/10 հասցեում գտնվող 10-003-0010-0127 կադաստրային ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող (վկայական՝ 11122023-10-0031, գաղտնաբառ՝ UJHVR2VB52EA) հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման, մակերեսը՝ 0,001885 հա) հասարակական կառուցապատման գործունեության նպատակով աճուրդային եղանակով օտարելու մասին Վայք համայնքի ղեկավարի առաջարկությանը․ հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել  35 400 (երեսունհինգ հազար չորս հարյուր ) ՀՀ դրամ։

գ/ Վայք  համայնքի Վայք քաղաքի Ս.Շահումյան փողոց, 2/32 հասցեում գտնվող 10-003-0010-0129 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող (վկայական՝ 11122023-10-0046, գաղտնաբառ՝NQMDXANWBEYB) հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման, մակերեսը՝ 0,00057 հա) հասարակական կառուցապատման նպատակով աճուրդային եղանակով օտարելու մասին Վայք համայնքի ղեկավարի առաջարկությանը․ հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել  10 700 (տասը հազար յոթ հարյուր) ՀՀ դրամ։

դ/ Վայք  համայնքի Վայք քաղաքի Ջերմուկի խճուղի 9/12 հասցեում գտնվող 10-003-0010-0128 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող (վկայական՝ 11122023-10-0038, գաղտնաբառ՝ CBLKQ7XRNDML) հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, մակերեսը՝ 0,00203 հա) բնակելի կառուցապատման գործունեության նպատակով աճուրդային եղանակով օտարելու մասին Վայք համայնքի ղեկավարի առաջարկությանը․ հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 38 120 (երեսունութ հազար մեկ հարյուր քսան) ՀՀ դրամ։

ե/  Վայք  համայնքի Վայք քաղաքի Ս.Շահումյան փ.  22/2 հասցեում գտնվող 10-003-0011-0140 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող (վկայական՝ 06022024-10-0011, գաղտնաբառ՝ YDA5MMHUJM4V) հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, մակերեսը՝ 0,005 հա) բնակելի կառուցապատման գործունեության նպատակով աճուրդային եղանակով օտարելու մասին Վայք համայնքի ղեկավարի առաջարկությանը․ հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 93 900  (ինսուներեք հազար ինը հարյուր ) ՀՀ դրամ։

զ/ Վայք  համայնքի Ազատեկ բնակավայրի 6-րդ փողոց, 1-ին փակուղի, 1 հողամաս հասցեում գտնվող 10-005-0148-0070 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող (վկայական՝ 18122023-10-0041, գաղտնաբառ՝ TW3HYNAS8RZX) հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, մակերեսը՝ 0,20851 հա) բնակելի կառուցապատման գործունեության նպատակով աճուրդային եղանակով օտարելու մասին Վայք համայնքի ղեկավարի առաջարկությանը․ հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 454 150  (չորս հարյուր հիսունչորս հազար մեկ հարյուր հիսուն ) ՀՀ դրամ։

է/

 

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՈՒՇ ՂԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner