Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի հիման վրա, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 46-րդ, 48-րդ հոդվածներին և 76-րդ հոդվածի 3-րդ մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 43-րդ կետին համապատասխան՝
1.Վայք համայնքի Վայք քաղաքի Ալավերդյան 54 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող մանկապարտեզի շենքը՝ 988,4 քմ. տարածքով և 0.31372 հա մակերես հողատարածքով, անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել«Վայք համայնքի թիվ 3 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
|
|