Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի «գ» ենթակետով և 22-րդ կետով՝ 1. Համաձայնություն տալ Վայք համայնքի Սարավան բնակավայրի Սարալանջի 10 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը (նպատակային նշանակությունը՝բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման, մակերեսը՝ 0,02065 հա) աճուրդային եղանակով օտարելու մասին Վայք համայնքի ղեկավարի առաջարկությանը․ հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 44 976 (քառասունչորս հազար ինը հարյուր յոթանասունվեց) ՀՀ դրամ, քայլը՝ մեկնարկային գնի 10 տոկոսը:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |