Ղեկավարելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի և 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթներով. 1. Հաստատել Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից Վայք համայնքին նվիրաբերվող գույքի հանձնման-ընդունման փաստաթղթերը:
2. Հիմք ընդունելով 2024 թվականի մայիսի 16-ին Վայք համայնքում կայացած աշխատաժողովի քննարկման արդյունքները, որի շրջանակում ավագանու անդամները, երիտասարդները, համայնքապետարանի ներկայացուցիչներն ու ՀԿ ոլորտի ներկայացուցիչները համաձայնության եկան՝ կուտակված միջոցների ծախսային ուղղությունը համարել Վայք համայնքի լուսավորության, խմելու ջրի ցանցի և տուրիստական ցուցանակների տեղադրումը։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |