Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 50-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 210-րդ և 216-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 16-Ն որոշումը և 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշման 46.2. կետի դ) ենթակետն ու հաշվի առնելով «Էլիտ-քնսթրաքշն» ՍՊ ընկերության դիմումը և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը. 1. Ընդունման պահից չեղյալ համարել Վայք համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 14-ի «Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը «Էլիտ-քնսթրաքշն» ՍՊԸ-ին սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ) օգտագործման տրամադրելուն համաձայնություն տալու մասին» թիվ 63-Ա որոշումը:
2. Տալ համաձայնություն Վայք համայնքի Սարավան բնակավայրում գտնվող 10-039-0304-0133, 10-039-0304-0135, 10-039-0307-0091, 10-039-0307-0093, 10-039-0307-0095, 10-039-0307-0096, 10-039-0307-0098, 10-039-0307-0099, 10-039-0310-0018 և 10-039-0310-0020 կադաստրային ծածկագրերով համապատասխանաբար 0.01512 հա, 0.00762 հա, 0.23368 հա, 0.01369 հա, 0.02776 հա, 0.0814 հա, 0.05206 հա, 0.03884 հա, 0.04579 հա և 0.02488 հա մակերեսներով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը՝ տարեկան 500 000(հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ վարձավճարով, սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ) 10/տասը/ տարի ժամկետով տրամադրել «Էլիտ-քնսթրաքշն» ՍՊ ընկերությանը «Էլիտ սոլար» արևային ֆոտովոլտային կայանի բարձրավոլտ օդային գծերի կառուցման նպատակով: 3.Վայք համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |