Ղեկավարվելով Հայաստանի Հանապետության Սահմանադրության 182-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով.
1.Ուժը կորցրած ճանաչել Վայք համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 15-ի «Վայք համայնքում սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրները լուծելու չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 12-Ա որոշումը:
2.Սահմանել Վայք համայնքում սոցիալական աջակցության ծառայությունների տրամադրման չափորոշիչները՝ համաձայն հավելվածի:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: