Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ և 42-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արամ Ասատրյանի 03.07.2025 թվականի գրությունը. 1.Թույլատրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ին Վայք համայնքի տարածքում գտնվող, 220 ԿՎ լարման «Վայք», «Վարդենիս», «Գետափ», «Շամբ» և «Սյունիք» էլեկտրահաղորդման օդային գծերի անվտանգության գոտիներում եզրաչափերը վերականգնելու նպատակով իրականացնել ծառերի էտման աշխատանքներ:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|