«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի հիման վրա, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի «գ» ենթակետին և 22-րդ կետին համապատասխան. 1. Համաձայնություն տալ՝
1.1/ Վայք համայնքի Վայք քաղաքի Ջերմուկի խճուղի 11/13 հասցեում գտնվող 10-003-0000-0000 կադաստրային ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող (վկայական՝ 07072025-10-0009, գաղտ. KIRUFG5K1TJR) արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության 0.0038 հա մակերեսով հողամասը (գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական) գյուղատնտեսական արտադրական գործունեության նպատակով աճուրդային եղանակով օտարելու մասին Վայք համայնքի ղեկավարի առաջարկությանը․ հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ։
1.2/Վայք համայնքի Վայք քաղաքի Ջերմուկի խճուղի 53/74 հասցեում գտնվող 10-003-0000-0000 կադաստրային ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող (վկայական՝ 07072025-10-0009, գաղտ. KIRUFG5K1TJR) արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության 0.0038 հա մակերեսով հողամասը (գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական) գյուղատնտեսական արտադրական գործունեության նպատակով աճուրդային եղանակով օտարելու մասին Վայք համայնքի ղեկավարի առաջարկությանը․ հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորոդող օրվանից: |