Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 7-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 9-րդ մասով , Կառավարության 2021 թվականի հունիսի 17-ի «Գյուղատնտեսական նշանակության հողերը ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի փոխադրման դեպքերը սահմանելու մասին» N 987-Ն որոշման 9-րդ կետով. 1. Տալ համաձայնություն՝
1.1Վայք համայնքի Սերս բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 10-040-0006-0013 կադաստրային ծածկագրով, 0.58185 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության նպատակային նշանակության հողամասի (գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների) նպատակային նշանակությունը փոխել որպես բնակավայրերի (գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) նպատակային նշանակության հողերի:
1.2Վայք համայնքի Զառիթափ բնակավայրում գտնվող, ֆիզիկական անձի սեփականություն հանդիսացող 10-022-0217-0007 կադաստրային ծածկագրով, 0.017 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության հողամասի (գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների) նպատակային նշանակությունը փոխել որպես բնակավայրերի (գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) նպատակային նշանակության հողերի:
1.3Վայք համայնքի Նոր Ազնաբերդ բնակավայրում գտնվող, ֆիզիկական անձի սեփականություն հանդիսացող 10-034-0112-0058 կադաստրային ծածկագրով, 0.301 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի (հողատեսքը՝ վարելահող) նպատակային նշանակությունը փոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության (գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) նպատակային նշանակության հողերի:
1.4 Վայք համայնքի Զառիթափ բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 10-022-0238-0058 կադաստրային ծածկագրով, 0.03713 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի (հողատեսքը՝ արոտավայր) նպատակային նշանակությունը փոխել որպես բնակավայրերի (գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման) նպատակային նշանակության հողերի:
2. Վայք համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |