Այսօր: Չորեքշաբթի, 10 Սեպտեմբերի 2025թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 90
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 83-Ա
 

Զեկ. ԳԱՐԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԱԶԱՏԵԿԻ և ԶԱՌԻԹԱՓԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ «ՓՐԵՇԻԸԶ ՔՈՐ» ՍՊԸ-Ի ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՅԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 16-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի  դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 2343-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով 22.08.2025 թվականին «Փրեշիըզ քոր» ՍՊԸ-ի կողմից անցկացված հանրային քննարկման արձանագրությունները.

1.Տալ նախնական համաձայնություն «Փրեշիըզ քոր» ՍՊԸ-ի կողմից Վայք համայնքի Ազատեկ և Զառիթափ բնակավայրերի վարչական տարածքներում (ըստ ծանուցմամբ ներկայացված կորդինատների) օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնելուն:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՈՒՇ ՂԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(212.04 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner