Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 34
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 46-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՌՈՄԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ, ՎԱՃԱՌՔԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի հիման վրա, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի «գ» ենթակետին և 22-րդ կետին համապատասխան՝

1. Համաձայնություն տալ 

ա/ Վայք  համայնքի Վայք քաղաքի Ս. Շահումյան փողոց 97/10 հասցեում գտնվող 10-003-0024-0350 կադաստրային ծածկագրով, համայնքային սեփականություն (վկայական՝ 22052023-10-0021) հանդիսացող հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման, մակերեսը՝ 0,01954 հա)   հասարակական կառուցապատման նպատակով աճուրդային եղանակով օտարելու մասին Վայք  համայնքի ղեկավարի առաջարկությանը․ հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել  366 910(  երեք հարյուր վաթսունվեց հազար ինը հարյուր տասը) ՀՀ դրամ։

բ/ Վայք  համայնքի Վայք քաղաքի Ա. Մելիքյան փողոց 9 հասցեում գտնվող 10-003-0004-0382 կադաստրային ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող (վկայական՝ 18082021-10-0007) հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, մակերեսը՝ 0,02872 հա) բնակելի կառուցապատման գործունեության նպատակով աճուրդային եղանակով օտարելու մասին Վայք համայնքի ղեկավարի առաջարկությանը․ հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել  539 280 (հինգ հարյուր երեսունինը հազար երկու հարյուր ութսուն) ՀՀ դրամ։

գ/ Վայք  համայնքի Վայք քաղաքի Ջերմուկի խճ. փողոց 15/18 հասցեում գտնվող 10-003-0010-0063 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող (վկայական՝ 22032023-10-0007) հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման, մակերեսը՝ 0,0185 հա) հասարակական կառուցապատման գործունեության նպատակով աճուրդային եղանակով օտարելու մասին Վայք համայնքի ղեկավարի առաջարկությանը․ հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել  347 400 (երեք հարյուր քառասունյոթ հազար չորս հարյուր ) ՀՀ դրամ։

դ/ Վայք  համայնքի Վայք քաղաքի Ս.Շահումյան փողոց 1/11 հասցեում գտնվող 10-003-0008-0132 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող (վկայական՝ 22032023-10-0006) հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բակելի կառուցապատման, մակերեսը՝ 0,01088 հա) բնակելի կառուցապատման գործունեության նպատակով աճուրդային եղանակով օտարելու մասին Վայք համայնքի ղեկավարի առաջարկությանը․ հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 204 300 (երկու հարյուր չորս հազար երեք հարյուր) ՀՀ դրամ։

ե/  Վայք  համայնքի Վայք քաղաքի Ազատության փողոց 1/5 հասցեում գտնվող 10-003-0003-0117 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող (վկայական՝ 01082022-10-0020) հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, մակերեսը՝ 0,04 հա) բնակելի կառուցապատման գործունեության նպատակով աճուրդային եղանակով օտարելու մասին Վայք համայնքի ղեկավարի առաջարկությանը․ հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 751 100  (յոր հարյուր հիսունմեկ հազար հարյուր) ՀՀ դրամ։

զ/ Վայք  համայնքի Վայք քաղաքի Վ.Համբարձումյան փողոց 6/10 հասցեում գտնվող 10-003-0004-0388 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող (վկայական՝ 07042023-10-0020) հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման, մակերեսը՝ 0,00455 հա) հասարակական կառուցապատման գործունեության նպատակով աճուրդային եղանակով օտարելու մասին Վայք համայնքի ղեկավարի առաջարկությանը․ հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել  85 450 (ութսունհինգ հազար չորս հարյուր հիսուն) ՀՀ դրամ։

է/ Վայք  համայնքի Արտավան բնակավայրի 5-րդ փողոց 3/5 հասցեում գտնվող 10-011-0003-0037 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող (վկայական՝ 22032023-10-0013) հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, մակերեսը՝ 0,10269 հա) բնակելի կառուցապատման գործունեության նպատակով աճուրդային եղանակով օտարելու մասին Վայք համայնքի ղեկավարի առաջարկությանը․ հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել  223 700 (երկու հարյուր քսաներեք հազար յոթ հարյուր) ՀՀ դրամ։

ը/ Վայք  համայնքի Սարավան բնակավայրի Սարալանջ թաղամաս 8  հասցեում գտնվող 10-039-0103-0014 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող (վկայական՝ 01122022-10-0025) հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, մակերեսը՝ 0,07209 հա) բնակելի կառուցապատման գործունեության նպատակով աճուրդային եղանակով օտարելու մասին Վայք համայնքի ղեկավարի առաջարկությանը․ հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել  157 000 (մեկ հարյուր հիսունյոթ  հազար) ՀՀ դրամ։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՈՒՇ ՂԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner