«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի հիման վրա, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 46-րդ, 48-րդ հոդվածներին և 76-րդ հոդվածի 3-րդ մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 43-րդ կետին համապատասխան՝ 1. Համաձայնություն տալ Վայք համայնքի տարածքում գտնվող համայնքային սեփականություն համարվող Վայք քաղաքի Ա. Թովմասյան 1 հասցեյում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակությամբ 62,7 քմ մակերեսով Վայքի մշակույթի տան համապատասխան տարածքը 10 (տասը) տարի ժամկետով անվարձահատույց օգտագործման տրամադրելու մասին Վայք համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |