«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի հիման վրա, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի «գ» ենթակետին և 22-րդ կետին համապատասխան՝ 1.Համաձայնություն տալ Վայք համայնքի Վայք քաղաքի Ս.Շահումյան փողոցի 8/10 հասցեում գտնվող 10-003-0011-0139 կադաստրային ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող (վկայական՝ 20102023-10-0033, գաղտնաբառ՝ VYTVIIQVCBVF) հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման, մակերեսը՝ 0,00572 հա) հասարակական կառուցապատման նպատակով աճուրդային եղանակով օտարելու մասին Վայք համայնքի ղեկավարի առաջարկությանը․ հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 107 410 (մեկ հարյուր յոթ հազար չորս հարյուր տասը) ՀՀ դրամ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |