«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի հիման վրա, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 46-րդ, 48-րդ հոդվածներին և 76-րդ հոդվածի 3-րդ մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 43-րդ կետին համապատասխան՝ 1. Տալ համաձայնություն Վայք համայնքի տարածքում գտնվող համայնքային սեփականություն համարվող Նոր Ազնաբերդ բնակավայրում գտնվող 80.87302հա (61.03826հա, 8.38338հա և 11.45138 հա), (կադաստրային ծածկագրեր՝ 10-034-0541-0001, 10-034-0120-0001 և 10-034-0117-0001) մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերը (հողատեսքերը՝ այլ) մրցույթային եղանակով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին Վայք համայնքի ղեկավարի առաջարկությանը` հաստատելով վարձակալությամբ օգտագործման տրամադրելու նպատակը` բնապահպանական գործունեության համար, տարեկան վարձավճարի չափը ՝ 42 580 (քառասուներկու հազար հինգ հարյուր ութսուն) ՀՀ դրամ, հողամասը վարձակալմամբ օգտագործելու ժամկետը` 25 (քսանհինգ) տարի:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |