Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 50-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N16-Ն որոշումը և 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշման 46.2. կետի դ) ենթակետն ու հաշվի առնելով «Ազատեկ» և «Արտավան» բնապահպանական-սոցիալական հասարակական կազմակերպությունների դիմումները և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը. 1. Տալ համաձայնություն Վայք համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 1652,08006 հա արոտը՝ 1 հեկտարի համար տարեկան 400 (չորս հարյուր) ՀՀ դրամ վարձավճարով, սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ) 5/հինգ/ տարի ժամկետով տրամադրել «Ազատեկ» բնապահպանական-սոցիալական հասարակական կազմակերպությանը Հարավային Կովկասում էկոմիջանցքների աջակցություն բնապահպանական ծրագիր իրականացնելու նպատակով (համաձայն հավելվածի):
2.Տալ համաձայնություն Վայք համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 1446,22098 հա արոտը՝ 1 հեկտարի համար տարեկան 375 (երեք հարյուր յոթանասունհինգ) ՀՀ դրամ վարձավճարով, սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ) 5/հինգ/ տարի ժամկետով տրամադրել «Արտավան» բնապահպանական-սոցիալական հասարակական կազմակերպությանը Հարավային Կովկասում էկոմիջանցքների աջակցություն բնապահպանական ծրագիր իրականացնելու նպատակով (համաձայն հավելվածի): 3. Վայք համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |